Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց գրավում են բժիշկներն ու ճարտարապետները

Կանանց գրավում են բժիշկներն ու ճարտարապետները

Ամուսնական գործակալության աշխատակիցները հարցում են անցկացրել Ռուսաստանի քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչ մասնագիտության տեր մարդիկ են գրավում կանանց եւ տղամարդկանց:

 

Պարզվել է, որ տղամարդիկ նախընտրում են լրագրողների եւ փաստաբանների, իսկ կանանց գրավում են բժիշկներն ու ճարտարապետները, հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Myjane-ն:

 

Երկու սեռի ներկայացուցիչների ընտրությունը վերջնական արդյունքում հանգում է հետեւյալին. ընտրյալը պետք է լինի ինքնուրույն եւ անկախ, նա պետք է զբաղվի եկամտաբեր եւ հետաքրքիր գործով:

 

Տղամարդիկ այդպիսին են տեսնում կին փաստաբաններին եւ լրագրողներին: Նրանց գրավում են նաեւ վեբ-դիզայներները, PR մասնագետները, լուսանկարիչները, գովազդի եւ մարքեթինգի ոլորտում աշխատողները:

 

Կանանց նախընտրությունները մի փոքր այլ են. նրանց դուր են գալիս ստեղծագործ մարդիկ, որոնց թվում են ռեժիսորները, ճարտարագետները, գիտնականները, դիզայներները, բնապահպանները եւ գործարարները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. m-area.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ